Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին զբաղվել իր գործերով` ի պատասխան ԱՄՆ-ի քննադատությանը՝ Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Ես ԱՄՆ-ի համար ուղերձ ունեմ. թող առաջին հերթին իրենց հարցերով զբաղվեն: Ամերիկայում մինչև հիմա չեն ավարտվել սեփական ընտրությունների վերաբերյալ քննարկումները: Եթե ամերիկացիներն ուզում են տեսնել, թող գան Թուրքիա և նայեն, թափանցի՞կ են մեր ընտրությունները, թե՝ ոչ»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը կարծիք էր հայտնել, որ Թուրքիային դժվար կլինի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել արտակարգ դրության պայմաններում: