ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն արհեստականորեն են բարձրացված: Այս մասին Թրամփը նշել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
«Ըստ երեւույթին, ՕՊԵԿ-ը հին գործին է անցել: Ամենուր նավթի ռեկորդային քանակությամբ, ներառյալ ամբողջությամբ բեռնված նավերով ծովում: Նավթի գներն արհեստականորեն են բարձրացված: Սրա մեջ ոչ մի լավ բան չկա, եւ սա չի կարող ընդունելի լինել»,- նշել է Թրամփը:
Հյուսիսամերիկյան Brent տեսակի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,26 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 73,59 դոլարի, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները՝ 0,31 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 68,08 դոլարի: Այս շաբաթ Brent-ը հաղթահարել է բարելի դիմաց 74 դոլարի նիշը, WTI-ն՝ 69 դոլարի, երկու նիշերն էլ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերից առավելագույնն են: