Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հրամանագիր է ստորագրել Նովրուզ Մամեդովին Ադրբեջանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Համաձայն հրամանագրի՝ Նովրուզ Իսմայիլ օղլի Մամեդովը նշանակվում է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ապրիլի 21-ից։