Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանն Արցախի փողոցից բերման են ենթարկվել: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նրանք ցուցարարների հետ շարժվել են դեպի Արցախի փողոց՝ Էրեբունի, որտեղից ծրագրված էր 12:00-ին մեկնարկել այսօրվա քայլերը:
Ոստիկանությունը ձայնային նռնակներ է կիրառել Արցախի փողոցում: