ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԺ նախագահն ասել է. «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»: