Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բացահայտել է որոշումների ընդունման գործընթացում արտաքին ազդեցություն: Այս մասին ասվում է ԵԽԽՎ 198 էջանոց զեկույցը:
Հարցի ուսումնասիրությամբ զբաղվել է հատուկ ստեղծված հետաքննական մարմինը: Այն հաստատել է առանձին պատգամավորների գործունեության անհամապատասխանությունը էթիկայի նորմերին:
«Եղել են մի խումբ մարդիկ, ովքեր ԵԽԽՎ-ում աշխատել են հօգուտ Ադրբեջանի: ԵԽԽՎ 7 գործող և նախկին անդամներ գործել են վեհաժողովի էթիկ չափորոշիչներին հակառակ», - բացատրել է հետաքննական խմբի ղեկավար Նիկոլաս Բրատցան:
Խոսքն՝ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու մասին է: