Հանդիսատեսի քվեարկության արդյունքում մեր հայրենակցուհի Սրբուհի Սարգսյանը «Ուկրաինայի Ձայնի» եզրափակչում է: Երեկ տեղի է ունեցել «Ուկրաինայի Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ համերգը, որում փայլուն ելույթ է ունեցել Սրբուհի Սարգսյանը: Նա կատարել է Ուիթնի Հյուսթոնի հայտնի հիթերից մեկը՝ Run To You, և արժանացել ժյուրիի բարձր գնահատանքին: Այս մասին հայտոնւմ է NEWS.am-ը:
«Ես ցանկանում եմ, որ շոու բիզնես նման ձայներ վերադառնան»,- ասել է Տինա Կարոլը, իսկ Պոտապն էլ հավելել, որ Սրբուհին հիասքանչ երգչուհի է և պետք է ճախրի այս նախագծում: