Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու հանգամանքը։
«Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և պահպանել միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-գրել է նա Facebook-ի իր էջում: