Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Նախագահ Սահակյանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու և երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը: