Կատարի իշխանությունները պետք է զորք ուղարկեն Սիրիա այնտեղ ամերիկյան ռազմական աջակցության պահպանման համար, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը:
«Կատարը պետք է վճարի Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության համար և պետք է իր զորքերն ուղարկի Սիրիա մինչ ԱՄՆ նախագահը կհրաժարվի Կատարի պաշտպանությունից, որն արտահայտվում է Կատարի տարածքում ամերիկյան ռազմական բազայի առկայությամբ», - ասել է դիվանագետը:
Նրա կարծիքով՝ ամերիկյան աջակցության կորուստը Կատարում կհանգեցնի իշխանափոխության: