ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Ասադի կողմից, հայտնում է Интерфакс-ը:
Փաստաթղթում միևնույն ժամանակ նշվում է, որ վերականգնման գործում օգնություն կցուցաբերվի «դեմոկրատական Սիրիային կամ միայն այն շրջաններին, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից»:
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսն օրինագիծը համարել Է «ժամանակին», քանի որ այն թույլ է տալիս «կանխել ամերիկացի հարկատուների դոլարների հայտնվելը Ասադի հանցավոր վարչակարգի և նրան աջակցողների ձեռքում»: