Գերմանիան հավելյալ մեկ միլիարդ եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Սիրիային: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է «Արմենպրես»-ը: «Մենք չենք կարող միայնակ թողնել Սիրիայի բնակիչներին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Տակավին ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, նախարարը հայտնել Էր, որ ԳԴՀ-ի իշխանությունները մտադիր են ավելացնել Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը: «Մենք մինչ այժմ տրամադրել ենք ավելի քան 2 մլրդ եվրո եւ պետք Է ավելին անենք»,-հայտարարել Է նա: Գերմանիան անցյալ տարի 720 մլն եվրո Է հատկացրել Սիրիային որպես հումանիտար օգնություն: 2012 թվականին հակամարտության սկսվելուց հետո ԳԴՀ-ն մերձավորարեւելյան այդ երկրին ընդհանուր առմամբ տրամադրել Է 2,2 մլրդ եվրո: