Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 93-ամյա երգչի համերգը չեղարկվել է, իսկ նրան տեղափոխել են մասնավոր բժշկական կլինիկա: Այս մասին գրում է life.ru-ն:
Տեղեկացվում է, որ մինչև համերգն սկսելը երգիչը բողոքել է սուր ցավից:
Արդյունքում «Октябрьский» մեծ համերգային դահլիճում այսօր պլանավորված համերգը չեղյալ է հայտարարվել սկսվելուց մեկ ժամ առաջ: Ներկայումս, ըստ լրատվամիջոցի, բժիշկները հետազոտում են Ազնավուրին: