Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կհանդիպեն ապրիլի 26-ին երկու երկրների սահմանազատման գծում, հայտնում է Корреспондент-ը:
Նշվում է, որ պատվո պահակազորի ուղեկցությամբ նրանք կուղևորվեն միջսահմանային Փհանմունջոմ գյուղ, որտեղ ավելի ուշ կսկսվեն երկու երկրների առաջնորդների բանակցությունները:
Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն 1950-53 թվականներին Կորեական պատերազմից հետո գործող հաշտության պայմանագիրը և նրանում նոր մեխանիզմների ներդրման հարցերը: Հանդիպման ավարտին Կիմ Չեն Ինը և Մուն Չժե Ինը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Սեուլի տվյալներով, պատմական հանդիպմանը կմասնակցի նաև Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոն:
Նշենք, որ Կիմ Չեն Ինը կդառնա Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, ով վերջին 65 տարվա ընթացքում ոտք կդնի Հարավային Կորեայի տարածքում: