ԱՄՆ նախագահի տիկնոջ մոմե պատկերաքանդակը տեղադրվել է տիկին Տյուսոյի թանգարանի Նյու Յորքի մասնաճյուղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասնին հայտնել Է NBC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին տիկնոջ պատկերաքանդակը՝ կապույտ զգեստով, դրվել Է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերաքանդակի կողքին:
Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը "Give Melania a Voice" («Մելանյային թույլ տվեք ատահայտվել») խորագրով ցուցադրանքի մի մասն Է, որն այցելուներին թույլ կտա ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 31-ը նախագահի կնոջ անունից հաղորդագրություններ հրապարակել Twitter-ում թանգարանի Էջում: Թանգարանի տնօրենությունը հավաստել Է, որ ամուսնական զույգից ստացվել Է նրանց պատկերաքանդակների ստեղծման թույլտվություն: