ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) անցկացրել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի՝ Minuteman III-ի այս տարվա առաջին փորձարկումը, որի մեկնարկը ճանաչվել է հաջող: Ինչպես հայտնում է NEWS.am-ը փորձարկումը համարվում է հաջող, եթե հրթիռը չի շեղվել թռիչքի կանխորոշված հետագծից, դրա մասերը գործել են ճշգրիտ, ստացվել են տվյալները սենսորային հաղորդիչների միջոցով, իսկ գլխիկը ընկել է սահմանված կետում։
«Չնայած գլխիկը հասել է նախատեսված թիրախին, բայց փորձարկման արդյունքները եւ ստացված տվյալների վերլուծությունը չի հրապարակվում»,–նշվում է փաստաթղթում։
Ռազմաօդային ուժերի հայտարարությունում նշված է, որ փորձարկման նպատակը համակարգի պատրաստության, արդյունավետության եւ դիպուկության ստուգումն է եղել։ Հրթիռը մարտագլխիկով հագեցած չի եղել։ Արձակումն իրականացվել է ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից (Քալիֆորնիա նահանգ)։