Երևանում հայտնաբերվել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները», - ասել է Ահարոնյանը: