Քուվեյթից Հայաստան կանոնավոր չվերթներ կիրականացվեն

11:46     27 ապրիլի, 2018

Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով: Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական բաժինը:

Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին` ցերեկային ժամերին: 
Չվերթներն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության վրա՝ նպաստելով ներգնա զբոսաշրջության զարգացմանը: 
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ազատականացնելով շուկան և ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրելով օդային երթևեկության 5-րդ ազատության իրավունք: 


© armedia.am