Fox & Friends հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանեց, որ իր կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ նվեր չի տվել:
«Հնարավոր է ես խնդիրներ ունենամ, սակայն ես շատ զբաղված եմ ու նվերներ փնտրելու ժամանակ չունեմ: Ես նվեր չունեմ, բայց նրան նվիրել եմ մի գեղեցիկ բացիկ եւ մի գեղեցիկ ծաղկեփունջ », - հայտարարել է Թրամփը: