Ապրիլի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱՄՆ մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդի հիմնահարցերը: Նախարարները առանձնացրել են Կասպիական 5-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը: Անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտների»- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: