FMD K&L Europe ընկերությունն այսօր Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ Այդ մասին հաղորդում է banks.am -ը:
Հաղորդվում է, որ FMD K&L Europe-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ $4 մլն-ի ներդրում է արել։
2018-ին ընկերությունը նախատեսում է ևս $3 մլն-ի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։
Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։
Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ էլեկտրականության անջատման դեպքում։