Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով МК.ru-ին՝ ամբողջ վերջին շաբաթը նա թատրոնում չի եղել, գտնվել է տանը։
«Նա ուժեղ թուլություն է զգացել, ես և բժիշկը համոզում էինք նրան կլինիկա գնալ, նա ոչ մի կերպ չէր համոզվում, ասելով՝ եթե մեռնեմ, ավելի լավ է տանը։ Ես նրան հարցնում եմ՝ ուր ես պատրաստվում մահանել։ Չէ որ շատ գործեր ունենք։ Վերջապես դժվարությամբ համոզեցինք»,- պատմել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ հոսպիտալացման պատճառը տարիքային փոփոխություններն են, որոնք կանոնավոր բժշկական օգնություն են պահանջում։ Սակայն Ջիգարխանյանը չի սիրում հիվանդանոցում գտնվել։
«Առաջին զննությամբ ոչ մի կրիտիկական խանգարում չի նկատվել, սակայն կան որոշակի խնդիրներ»,-հայտնել է դերասանի ընկերը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ հնարավոր է Ջիգարխանյանը վերադառնա թատրոն։