ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք էլ ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով կարծում եմ` սա լիովին այլ ծայրահեղություն է», - ասել է Քոչարյանը: