Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդի դեմ» արտագնա խաղում կրկին վնասվածք է ստացել:
Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը: Առաջիկա 48 ժամերի ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ խորության է Մխիթարյանի վնասվածքը, և արդյոք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո» դեմ պատասխան հանդիպմանը, հայտարարել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: