ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսին առաջարկել է զբաղեցնել ԱՄՆ նախագահի՝ գիտության հարցերով խորհրդականի պաշտոնը, որը թափուր է 2017 թվականի հունվարից, սակայն Գեյթսը հրաժարվել է: Այս մասին նա ասել է Statnews-ի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ նախագահի հետ քննարկել է գրիպի դեմ պատվաստանյութի մշակումը, որի համար Գեյթսը մտադրվել էր 12 մլն դոլար նվիրաբերել։ Քննարկման ժամանակ հարց է առաջացրել թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին, սակայն Գեյթսը մերժել է այդ առաջարկը պատճառաբանելով, որ դա իր ժամանակի լավագույն կիրառումը չի լինելու: