Իսրայելի հայտարարությունն Իրանի կողմից միջուկային զենք մշակելու մասին համընկնում է այն ամենի հետ, ինչը վաղուց գիտեր ԱՄՆ-ը, ասվում է Սպիտակ մեկնաբանությունում կապված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մեկնաբանության հետ:
«Այդ փաստերը համընկնում են այն ամենի հետ, ինչը Միացյալ Նահանգները վաղուց գիտեր՝ Իրանն ունի գաղտնի միջուկային զենքի մշակման լիարժեք ծրագիր, որը նա փորձել է, սակայն չի կարողացել թաքցնել աշխարհից և սեփական ժողովրդից», - ասվում է ամերիկյան վարչակազմի տարածած հայտարարությունում:
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկրի հետախուզությունը գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել, որոնք ապացուցում են, որ Իրանը միջուկային գործարքի ստորագրումից հետո պահպանում է իր մշակումները ռազմա-միջուկային ոլորտում՝ հուսալով դրանք ապագայում օգտագործել: