Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու խնամատար Արմեն Արսլանյանը հայտնել է Բանգլադեշում հայ համայնքի պատմության ուսումնասիրմանը խրախուսելու ծրագրերի մասին, հայտնում է News.am-ը։ Նա նաև մեծ ծրագրեր ունի Սուրբ Հարություն եկեղեցու առնչությամբ։ Արմեն Արսլանյանը կապ է հաստատել Բանգլադեշում ՀՀ դեսպանի, Բանգլադեշի մշակույթի նախարարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու նպատակով։
«Գործընթացը բարդ է։ Այն պետք է սկսվի տեղի կառավարությունից, և Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուրը այն սատարելու հետաքրքրություն է հայտնել», - ասել է Արսլանյանը։