Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիտարկում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությունը Եվրամիությունից դուրս գալուց հետո, հայտնում է The Daily Telegraph թերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Մեյը այս մտադրության մասին տեղեկացրել է կառավարությանը և ստացել ֆինանսների նախարարի աջակցությունը այդ առաջարկությանը:
BrExit-ի բանակցություններում Եվրապառլամենտի ներկայացուցիչը նախկինում կարծիք էր հայտնել նույն The Daily Telegraph-ին, որ հնարավոր է՝ Բրիտանիան ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ինչը թույլ կտա կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ BrExit-ից հետո: