Երուսաղեմի հին քաղաքի եկեղեցիների առաջնորդները հայտարարել են, որ իրենց ներկայությունն այնտեղ վտանգված է, հաղորդում է The Guardian-ը:
Նրանք պնդում են, որ մի շարք ուղղություններով իրենց վրա ճնշումներ են գործադրվում, օրինակ՝ Երուսաղեմի քաղաքային խորհրդի կողմից աննախադեպ հարկային պահանջներ, վաճառքի դրված եկեղեցու հողերի յուրացման թույլտվության առաջարկ և այլն: