Սանկտ-Պետերբուրգում «մարտական պողպատ» փառատոնի ժամանակ 3 մարդ է տուժել, հայտնում է kratko-news.com-ը:
Փառատոնի կազմակերպիչը որոշել էր մարդկանց համար հին տանկերով զբոսանք կազմակերպել: Այսպիսի զբոսանքներից մեկի ընթացքում մարդիկ ընկնել են T-60 տանկի վրայից: Տանկը անցել է տուժածներից մեկի ոտքի վրայով: Նա 32 տարեկան է: Երիտասարդի մոտ կրծքի վնասվածք և ոտնաթաթի կոտրվածք կա: Մյուս տուժածները, ովքեր 10 և 15 տարեկան են, ստացել են թեթև վնասվածքներ: