Ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների կողմից անհիմն դիմումների թիվը կտրուկ աճել է Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում: Եվրոպական երկրները դրան բախվել են Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմը չեղյալ հայտարարելուց հետո, գրում է Regnum-ը: Նշվում է, որ միայն գերմանական գերատեսչությունները Վրաստանի քաղաքացիներից ստացել են մոտ 3 անգամ ավելի շատ դիմումներ, քան նախքան 2017 թվականի մարտը, երբ վիզային ռեժիմի չեղարկվեց:
Ընդ որում, Գերմանիան, Շվեդիան և Իսլանդիան անհանգստություն են հայտնում ոչ այնքան ապաստան տրամադրելու խնդրանքով ներկայացված դիմումների քանակի, այլ այն հանցանքների թվի աճի պատճառով, որոնք Վրաստանի քաղաքացիներն իրականացնում են ԵՄ տարածքում:
Ստեղծված իրավիճակում Բրյուսելում կարող են քննարկումներ սկսվել երրորդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու մեխանիզմն առաջին անգամ գործի դնելու շուրջ: