Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավան ներողություն է խնդրել: Պատճառն այն է, որ երկրի ոստիկանությունը 3 շաբաթ շարունակ չի կարողացել գտնել փախուստի դիմած հանցագործին, հայտնում է РИА Новости-ն:
«Ներողություն եմ խնդրում այսքան երկար ժամանակ բնակչությանն անհանգստություն պատճառելու համար: Մենք ստուգումներ կկատարենք, որոնց արդյունքների հիման վրա միջոցներ կմշակենք ապագայում նման դեպքերը կանխելու համար», - ասել է նախարարը:
27-ամյա Տացումա Խիրաոն, ով բանտում էր գտնվում գողությունների համար, բանտից փախել էր ապրիլի 8-ին: Հանցագործին ձերբակալել են ոչ թե հատուկ գործողությունների արդյունքում, այլ ինտերնետ-սրճարանի աշխատակցի զանգից հետո, ում ծանոթ է թվացել այցելուի դեմքը: