Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ամեն օր անգամ փոքր ծավալով գինու կամ գարեջրի օգտագործումը կարող է կրճատել կյանքի տևողությունը կես տարով:
Վերլուծելով սպիրտային խմիչքներ օգտագործող շուրջ 600 հազար մարդու տվյալները՝ գիտնականները եկել են եզրակացության, որ շաբաթական 5-ից 10 անգամ ալկոհոլի ընդունումը կարող է կրճատել կյանքը կեսից մինչև հինգ տարով:
Ըստ փորձագետների՝ ուսումնասիրության արդյունքները կասկածի տակ են դնում այն մոտեցումը, թե խմիչքների չափավոր օգտագործումն օգտակար է:
Գիտնականները համեմատել են 19 երկրներում ալկոհոլ օգտագործող անձանց վարքը և առողջության վիճակը: Նրանք նաև սահմանել են այն վերին շեմը, որի դեպքում մահացության հավանականությունը շեշտակի աճում է: Ըստ մասնագետների՝ այդ շեմը շաբաթական 12.5 պայմանական միավոր ալկոհոլի օգտագործումն է, ինչը համարժեք է 2.5լ գարեջրի կամ 5 գավաթ գինու: