Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարություն է տարածել՝ կապված Ստամբուլի Քադըքյոյի շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա իրականացված ռասիստական հարձակման հետ, հայտնում է News.am-ը։ Նա մասնավորապես նշել է, որ դեպքի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Պոլսո հայոց փոխպատրիարք, արք․ Արամ Աթեշյանի և Սուրբ Թագավոր եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Բուքուջույանի հետ։
«Սուրբ Թագավոր եկեղեցու վրա իրականացված հարձակումն անընդունելի է։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ հայտնաբերելու և պատժելու հարձակումն իրականացնողներին», - ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցու դիմաց անհայտ անձը կամ անձինք աղբ են թափել և գրել․ «Էրզրում․ Սա մեր հայրենիքն»։