Փարիզում մայիսմեկյան ցույցին հաջորդած անկարգությունների հետևանքով ոստիկանությունը 276 մարդ է ձերբակալել, որոնցից 102-ը կալանքի տակ է վերցվել ոստիկանական տեղամասերում, հայտնում է Le Monde-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Փարիզում տեղի ունեցած մայիսմեկյան ցույցի ժամանակ ցուցարաների երթին միացել են սև հագուստով ու դիմակավոր մարդկանց շուրջ 1,2 հազարանոց խումբ, որը սկսել է ավերել խաութների և սրճարանների ցուցափեղկերը, հրկիզել ավտոմեքենա:
Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազի և ջրցանների կիրառմամբ, ինչը հանգեցրել է ոստիկանների և ծայրահեղականների միջև բախումների: