Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: Ժամը 10-ի դրությամբ բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի վաղ առավոտից Երևանում փակվել են բոլոր հիմնական ճանապարհները, այդ թվում՝ օդանավակայան տանող մայրուղին: Մարդիկ ճամպրուկներով օդանավակայան են գնում և օդանավակայանից գալիս ոտքով: Օդանավակայնը մայրաքաղաքից 13 կմ հեռավորությամբ է գտնվում: