Կանադայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ աջակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված կոչը գալ Կանադա և անձամբ ներողություն խնդրել նախորդ դարում բնիկ ժողովուրդների նկատմամբ եկեղեցու վատ վերաբերմունքի համար:
Սուրբ աթոռին կոչ է արվում նաև հարգել 2006 թվականին կնքված հնդկացիական ինտերնատ-դպրոցների մասին համաձայնագրի «բարոյական պարտավորությունները»: այդ համաձայնագրով եկեղեցին պարտավորվել էր 25 մլն դոլար օգնություն տրամադրել այդ ուսումնական հաստատությունների սաներին, սակայն մինչ այժմ չի արել դա:
Կանադացի խորհրդարանականները կոչ են արել Վատիկանին նաև Կանադայում հնդկացիական ինտերնատ-դպրոցների գործունեության մասին առկա բոլոր փաստաթղթերը:
Ավելի վաղ Հռոմի պապը պաշտոնապես հրաժարվել էր ներողություն խնդրել Կանադայի բնիկ ժողովուրդների նկատմամբ եկեղեցու՝ նախկինում թույլ տված սխալների համար: