Apple ընկերությունը գերազանցել է փորձագետների ակնկալիքները՝ արձանագրելով $ 61,14 մլրդ եկամուտ, սակայն iPhone սմարթֆոնների վաճառքի ծավալը նախատեսվածից ցածր էր, քան ակնկալվում էր: Սա վկայում է երեքշաբթի հրապարակված 2018 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի զեկույցը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հետևում է այդ փաստաթղթերից, երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 31-ին, վաճառվել Է մոտավորապես 52,28 մլն iPhone սմարթֆոն: Ընդհանուր հասույթը կազմել Է 61,14 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 13,82 մլրդ դոլար: Բոլոր այս ցուցանիշներն աճ են արձանագրել 2017 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ: Նշված ժամանակաշջանում Apple-ին հաջողվել Էր իրացնել 50,76 մլն iPhone սմարթֆոն, միագումար հասույթը կազմել Էր 52,9 մլրդ դոլար, իսկ շահույթը՝ 11,03 մլրդ դոլար:
iPhone-երի վաճառքների ծավալները փոքր-ինչ ցածր են եղել մասնագետների կանխատեսումներից: Այսպես, StreetAccount հետազոտական ֆիրման ենթադրում Էր, որ կիրացվեն մոտավորապես 52,54 մլն նման սարքեր: