Բրիտանացի խորհրդարանականները վերջնագիր են ներկայացրել վարչապետ Թերեզա Մեյին՝ պահանջելով հրաժարվել ԵՄ հետ մաքսային համագործակցությունից Brexit-ից հետո:
Մասնավրապես, խորհրդարանականները դեմ են ազգային մաքսատուրքերը Brexit-ից հետո ԵՄ տուրքերի հետ համապատասխանեցնելուն: Նրանց կարծիքով նախագիծը բավականին ծախսատար կարող է լինել և խոչընդոտել հետագայում ավելի նշանակալի համաձայնագրի կնքմանը: