«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով Արշակունյաց փողոցից միացավ երթ իրականացնող քաղաքացիներին, վստահեցրեց՝ անընդհատ վերլուծում են ներքաղաքական իրավիճակն ու պատրաստ են տարբեր զարգացումների: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
«Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, յուրաքանչյուր դեպքում ունենք մեր գործողությունները»,-ասաց Փաշինյանը:
«Կմասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք օրենքի ուժով պետք է անցկացվեն երկրորդ անգամ ԱԺ-ի կողմից վարչապետ չընտրելու դեպքում» հարցին՝ նա պատասխանեց. «Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև ամեն օր մենք իրավիճակի փոփոխություն ենք ունենում: Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է, շուտով կփոխվի ամեն ժամ: Եվ դա կախված կլինի իրավիճակի վերլուծությունից»: