Խնդրում ենք չխոչընդոտել Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական ատոմային էլեկտրակայանը:
հայտարարությունում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Խնդրում ենք ինչպես ԱԻՆ փրկարար ծառայության, շտապօգնության, հրշեջ, մեքենանների, այդպես էլ երկրի համար ռազմավարական օբյեկտի` Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը չխոչընդոտել, քանի որ ատոմակայանը հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է, որի համար գործում են աշխատանքային հերթափոխի հատուկ ռեժիմներ»: