ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:
Զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը և խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում: