Կոլումբիայի ազգային ոստիկանությանը պատկանող Beechcraft C-99 ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի կենտրոնական մասում գտնվող Դեբագ օդանավակայանի տարածքում: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Twitter- ում, փոխանցում է NEWS.am-ը:
«Ինքնաթիռում են եղել մայոր Անդրես Վալբուենա Կադենան (օդաչու), լեյտենանտ Կառլոս Անդրես Կայսեդոն, լեյտենանտ Խուան Սոսա Տրիանան և ինտենդանտ Ջոն Պարա Սոլանոն, ովքեր, ցավոք, զոհվել են: Ազգային ոստիկանությունը ավիաաղետի զոհերի ընտանիքների անդամներին իր համերաշխությունն է հայտնում»- նշված է հայտարարության մեջ:
Հայտնի է, որ օդանավը կատարում էր մարզական թռիչք: Ողբերգության պատճառները չեն հրապարակվել: