BBC-ն ընթերցողներին է ներկայացրել վեց հետաքրքիր փաստ Հայաստանի մասին: Այսպես՝
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը նկատել է, որ ե րկրի բնակչությունը մոտ երեք միլիոն է, սակայն մի քանի միլիոնն էլ բնակվում է արտասահմանում: «Մեծ համայնքներ կան Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Ֆրանսիայում»,- գրում է BBC-ն՝ ավելացնելով, որ հայերը վերջերս գնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է և նրանք խոսում են ռուսերեն:
«Անգամ երբ այն գտնվում է Թուրքիայում... ձյունածածկ գագաթ ունեցող լեռը երևում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հորիզոնում, Աստվածաշնչում այն նշվում է որպես մի վայր, որտեղ ջրհեղեղից հետո կանգ առավ Նոյի տապանը»,- գրում է լրատվամիջոցը:
Հայաստանն առաջին երկիրն է, որ 4-րդ դարի սկզբին պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն, և որ հայկական եկեղեցին բացարձակապես ինքնավար է աշխարհի մյուս քրիստոնեական եկեղեցիներից:
2011 թվականից Հայաստանում երեխաները պարտադիր ունեն շախմատի դասեր: Երկիրը ծնունդ է տվել շատ գրոսմայստերների և ներկայում այն դպրոցներում ունի որակավորում ունեցող ավելի քան 3000 շախմատի ուսուցիչներ:
Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին որպես նվեր մի քանի տասնյակ անգամ հայկական կոնյակ է ուղարկել: Շատ տարիներ անց՝ 2013 թվականին, Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին տվեց հայկական կոնյակի մի շիշ՝ վերհիշելով այդ պատմությունը:
Լրատվամիջոցը նրանց շարքում հիշատակում է հայտնի ֆրանսահայ երաժիշտ Շառլ Ազնավուրին, գրոսմայստեր Գարի Կասպարովին, երգիչ Շերին և ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանին: