Սիրիայի երկնքում՝ Միջերկրական ծովի վրա, ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Լաթաքիայի Ջաբլա նավահանգստային քաղաքի մոտ՝ «Խմեյմիմ» օդանավակայանից թռչելուց հետո:
ՌԴ ՊՆ հաղորդմամբ, վթարի պատճառը կարող էր լինել շարժիչի մեջ ընկած թռչունը: