«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում բացառել ատելության քարոզչությունը։
«Մեր հեղափոխությունը հենց ձեր կողմից անվանվել է սիրո և հանդուրժողականության հեղափոխություն և ես հույս ունեմ, որ մենք անկախ քաղաքական իրավիճակի լարվածությունից, անկախ քաղաքական իրավիճակից այս սկզբունքը կպահենք։ Մեր խնդիրը և նպատակը ազգային համերաշխության և միասնության հաստատումն է և մենք ընդհանրապես պետք է բացառենք ատելության քարոզչությունը ՀՀ-ում։ Ատելության մթնոլորտի էջը փակված է և ես կոչ եմ անում բոլորին չանել որևէ գործողություն, որը որևէ ձևով կասկածի տակ կդնի այս պնդումը», -ասում է Փաշինյանը։