Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:
Քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը: