ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Facebook-ին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել սոցցանցում անհանդուրժողականության և ատելության դեմ պայքարելու համար, փոխանցում է NEWS.am-ը:
Facebook-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ խորհուրդ կարող է տալ ընտրական գործընթացները պաշտպանելու համար, Անանը նշել է, որ Facebook-ը պետք է հետևի օգտատերերի «թունոտ հաղորդագրություններին»: Նրա խոսքով՝ Facebook-ը կարող է «ստեղծել արագ արձագանքման խումբ, որն անհրաժեշտության դեպքում իրավիճակն արագ կպարզի և ընտրական հանձնաժողովներին խորհուրդներ կտա»: