Մայիսի 4-ին Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ նվիրված մայիսյան եռատոնի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցերին: Ինչպես միշտ, նախատեսվում է տոնական միջոցառումներին ընգրկել հանրապետության բոլոր բնակավայրերը, ուսումնական հաստատություններն ու ՊԲ-ի զորամասերը, որի շրջանակում կլինեն ինչպես ավանդական համերգային ծրագրեր ու ոգեկոչման արարողություններ, այնպես էլ արիության դասեր ու մեծարման երեկոներ, մշակութային ու մարզական տարբեր միջոցառումներ:
Նիստի ընթացքում կարևորվել է նախատեսվող բոլոր միջոցառումները եռատոնի ոգուն ու տրամադրությանը համահունչ կազմակերպելու անհրաժեշտությանը: