Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր բաժանորդներին հետաքրքիր ընտանեկան դիմանկարով, որն արվել է 1999 թվականին, հայտնում է Sputnik Armenian-ն:
Instagram-ում տեղադրված լուսանկարում պատկերված են հեռուստաաստղը, ընտանիքի հայր` Ռոբերտ Քարդաշյանը, Քիմի քույրը` Քորթնին և եղբայրը` Ռոբը։
Լուսանկարի տակ Քիմը պարզապես նշել է` «1999»։ Քիմի հայրը` հայտնի իրավաբանը, մահացել է 2003 թվականին։ Հեռուստաաստղը ժամանակ առ ժամանակ սոցցանցերում լուսանկարներ է հրապարակում` պատմելով իր ընտանիքի մասին։
Լուսանկարը հիացրել է Instagram-ի օգտատերերին։ Շատերը գրել են, որ գեղեցիկ ընտանիք է։ Ինչ-որ մեկը Քորթնիին համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` Իվանկայի հետ։